Չինաստանի հարավում երկրաշարժի արդյունքում զոհվել են հարյուրավոր մարդիկ: Վերջին տվյալներով դրանց թիվը հասնում է 381-ի, իսկ ավելին քան 1300-ը ստացել են վնասվածքներ: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Չինաստանի հարավում գտնվող լեռնային շրջաններում, գրեթե 11 կմ խորությամբ: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 բալ:

 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ տեղական իշխանությունների հաղորդմամբ ոչնչացվել են շատ տներ և բնակել հատվածներ, ինչպես նաև դպրոց: Տուժել են նաև հաղորդակցման գծերը: Վկաների խոսքերով քաղաքը կարծես ուղղակի ռմբակոծված լինի: 

Երկրաշարժը նաև նկատվել է հարևան նահանգներում: Տեղական հեռուստատեսությունը հայտնում է, որ երկրաշարժը ամենաուժգինն էր վերջին 14 տարիների ընթացքում: