Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության անհատական մրցավազքի առաջին օրվա արդյունքներով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ռուսաստանի հավաքականը տարել է հաղթանակ, հայտարարել է մրցույթի գլխավոր դատավոր, գեներալ-լեյտենանտ Յուրի Պետրովը:
Նա մասնավորապես ասել է. «Երկրներն անվանում եմ՝ ըստ ժամանակային ցուցանիշների: 26 րոպե 39 վայրկյան ժամանակ է ցույց տվել Ռուսաստանի Դաշնությունը»: Հայաստանը գրանցել է 28 րոպե 58 վայրկյան արդյունք: Իսկ եռյակը եզրափակում է Ղազախստանը՝ 29 րոպե 53 վայրկյան ցուցանիշով:
Տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնության մեկնարկել է օգոստոսի 4-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 16-ը: