Մեծ Բրիտանիային պատկանող ռազմական ակադեմիայում` Քաբուլի մոտակայքում, աֆղանստանցի զինվորի կողմից ամերիկացի գեներալ է սպանվել, այս մասին հաղորդում է BBC News Asia-ն:
Գեներալ Հարոլդ Գրինն Աֆղանստանում տարվող պատերազմական գործողությունների սկզբից ամենաբարձր պաշտոն ունեցող ամերիկացին է: Առնվազն 15 զինվորականներ՝ 2 բրիտանացի, մի քանի ամերիկացիներ, ինչպես նաև գերմանացի և աֆղանստանցի գեներալներ են վիրավորվել:
Աֆղանստանցի զինվորը, ով կրակել է գեներալին, անմիջապես սպանվել է: Պատասխանատուները կասկած են հայտնել, թե արդյոք ՆԱՏՕ-ն ունակ է վարժեցնել աֆղանստանցի զինվորներին: Իսկ ամերիկյան զորքերն Աֆղանստանից ամբողջովին կհեռանան 2016թ.-ի վերջին: