«ԴԱՀԿ-ը այս երկրի տեր տիրականն է, որ որոշել է հայի տունը քանդի, հայի տունը ձեռքից խլի»,- ասում է ռեժիսոր Արշակ Զաքարյանը: Նրան թվում էր, թե ինքը վաղուց է պետության հետ հաշիվները փակել, սակայն օգոստոսի 7-ի առավոտյան ԴԱՀԿ-ը հատուկ գրությամբ նրան սպառնացել է թողնել առանց տուն ու տեղ:

Հարկադիրդի աշխատակիցները ներկայացել են ռեժիսորի տուն և ծանուցումը հանձնել նրա 7-ամյա երեխային: Իսկ ծանուցման մեջ ասվում է. եթե Ա. Զաքարյանը 3 օրվա ընթացքում չներկայանա ԴԱՀԿ, ապա նրանից «կխլեն տունն ու տեղը»:

Մեկ այլ ԴԱՀԿ պատանդ. հարկադիրը Ղարաբաղից Երևան հասած մարդուն պետք է անձամբ ասեր, որ արագության գերազանցման համար նախատեսված բոլոր մուծումներն արել է: 

Մի խոսքով, ԴԱՀԿ-ում կրկին խառնաշփոթ և քաոս է: Հիշեցնենք նաև օրերս հարկադիրի աշխատակիցների Մարզահամերգային համալիր ներխուժման մասին: 

Տեսանութը՝ «a1plus»-ի