«Հնդկաստանից ներմուծվող դեղերից բոլորը չէ, որ որակով են»: Այս մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Նրա խոսքերով դեղահաբերը ճիշտ է՝ էժան են, սակայն՝ անորակ:Այնուհանդերձ, բոլոր ներմուծվող դեղերը անորակ համարել չի կարելի. «ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պետք է հետևի, թե ինչ դեղեր են գալիս և լաբորատոր վերլուծության միջոցով ստուգի դրանց որակն ու անվտանգությունը»:
Անորակ դեղահաբերը մեկի փոխարեն 2-3-ն են խմում, հավելեց Սամվել Զաքարյանը. «Թույլ սեգմենտներով դեղը ստիպված խմում են երկու-երեք դեղահաբով՝ մեկի փոխարեն: Նման դեղորայքի մասին էլ մենք անհանգստանում ենք: Իսկ դրանք հաղթում են պետգնումներում՝ էժանության շնորհիվ»:
Հնդկաստանից Հայաստան դեղորայքի ներմուծումը ավանդաբար քիչ է եղել. 2013 թ. այն կազմել էր 3,6 միլիոն դոլար կամ ընդհանուր ներմուծման 3,3%-ը:


