Այսօր՝ օգոստոսի 14-ին, կառավարության շենքի մոտ հավաքված մի քանի հարյուր եզդիները նստելով Տիգրան Մեծ պողոտայի բանուկ հատվածում փակեցին փողոցը: Ինչպես տեղեկացնում է Yerevannews.am-ի թղթակիցը՝ եզդիները բարկացած են այն պատճառով, որ կառավարության և ոչ մի անդամ ուշադրություն չդարձրեց իրենց պահանջներին:
Ներկայումս ոստիկանները փորձում են հանդարտեցնել իրավիճակը և մարդկանց հեռացնել փողոցի երթևեկելի մասից: Թղթակիցը նաև հաղորդում է, որ ոստիկանները հրում և քաշքշում են մարդկանց:
***
Մեր թղթակիցը հաղորդում է, որ ոստիակններին հաջողվեց բացել փողոցն ու հեռացնել մարդկանց:
Հիշեցնենք նաև, որ բողոքի մասնակիցները քիչ առաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ էին և պահանջում էին զենք-զինամթերք տրամադրել Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգի եզդիներին ինքնապաշտպանության նպատակով:


