Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածք մուտք գործած ռուսական զրահապատ տեխնիկայի մեծ մասը ոչնչացվել է ուկրաինական հրետանու կողմից: Այս մասին նա հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերունի հետ հեռախոսային զրույցի ժամանակ:

Պորոշենկոն նաև անհանգստություն է հայտնել, որ ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ գտնվող սահմանային հատվածներից շարունակվում է ծանր ռազմական տեխնիկայի և զինամթերքի հոսքը Ռուսաստանից:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ ռուսական կողմը հերքում է տեղեկությունը ուկրաինական սահմանը անցած շարասյան մասին: