Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում օգոստոսի 20-ին տեղի ունեցած քարաթափման պատճառով մասամբ երթևեկելի դարձած ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է։
Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները: Այս մասին տեղեկանում ենք տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Նախապես հաղորդվել էլ, որ քանդվել էր ճանապարհի կեսը՝ հանգեցնելով միակողմանի երթևեկության:


