Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ հանդիպում  Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման կարևոր թեմաներից է եղել Սինջար քաղաքում տեղի ունեցող բռնությունները եզդիների հանդեպ:

Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ հարցը գտնվում է ՀՀ նախագահի և իշխող կուսակցության ուշադրության կենտրոնում: Նա նաև կարևորել է խնդիրը բարձրացնել միջազգային կառույցներում և վստահեցրեց ստանալու Հայաստանի իշխանությունների աջակցությունն այս հարցում:

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը  շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին աջակցության համար: Նա նշեց, որ խնդիրը  բարձրաձայնելու հարցում եզդիական համայնքը ակնկալում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկայում եւս պարբերաբար հանդիպել ու քննարկել խնդիրները: