Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման կարևոր թեմաներից է եղել Սինջար քաղաքում տեղի ունեցող բռնությունները եզդիների հանդեպ:
Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ հարցը գտնվում է ՀՀ նախագահի և իշխող կուսակցության ուշադրության կենտրոնում: Նա նաև կարևորել է խնդիրը բարձրացնել միջազգային կառույցներում և վստահեցրեց ստանալու Հայաստանի իշխանությունների աջակցությունն այս հարցում:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին աջակցության համար: Նա նշեց, որ խնդիրը բարձրաձայնելու հարցում եզդիական համայնքը ակնկալում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկայում եւս պարբերաբար հանդիպել ու քննարկել խնդիրները: