Այս տարի դպրոցները կունենան 40 հազար առաջին դասարանցի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նաև նշել է, որ ներկայումս դպրոց ընդունվող երեխաների մասին վիճակագրությունը ճշտվում է մարզպետարանների հետ, ինչպես նաև ավարտվել է հանրապետության մի շարք դպրոցների վերանորոգումը, և հիմա նրանք պատրաստ են ընդունել աշակերտներին:

Նախարարը մասնավորապես ասել է. «Մենք արդեն քննարկում ենք անցկացրել տեղական իշխանությունների հետ, որպեսզի լավագույն կերպով կազմակերպենք ուսումնական տարվա սկիզբը»: