«Ուսանողները բուհն ավարտում են և չեն կարողանում աշխատաշուկայում իրենց համար հարմար տեղ գտնել, իսկ գործատուն էլ իր հերթին վստահ չէ բուհն ավարտած շրջանավարտի գիտելիքների և դիպլոմի համապատասխանության վրա։ Այդ պատճառով էլ նման խնդրի առջև ենք կանգնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույւցում ասաց Մովսես Խորենացի համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը՝

Ռեկտորի խոսքով՝ հիմա արդեն կարելի է ասել, որ դիմորդների ընդհանուր թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է։

«Այս պահին բուհ ընդունված ուսանողների քանակի մասին խոսելը պայմանական է, քանի որ հեռակա ուսուցման համար ընդունելության քննությունները շարունակվում են մինչև սեպտեմբերի 20-ը, ինչպես նաև՝ սփյուռքահայ ուսանողների ընդուելությունը»,- ասաց Արթուր Աղաբաբյանը։ ՀՀ բուհերում ընդհանուր թվով մոտ 2000 թափուր տեղ է մնացել։