Ուրբաթ օրը Մինսկում զինադադարի մասին համաձայնությունը եղավ Ուկրաինայի իշխանությունների կողմից: Զինադադարն ուժի մեջ մտավ տեղական ժամանակով ժամը 18:00-ին:
Ըստ նախնական սեպտեմբերի 4-ի տվյալների հակամարտությունը խլել է մոտ 2600 մարդու կյանք՝այդ թվում 837 ուկրաինացի իրավապահների:
Կողմերը խոստացել են դուրս բերել ծանր զենքերը տարածքներից: Իսկ արդեն շաբաթ օրվանից տեղի կունենա գերիների փոխանակումը: ԵԱՀԿ-ն պարտավորված է հետևել հրադադարի ընթացքին,- այս մասին գրում է BBC-ն:
Հրադադարի հրամանը տալով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պարաշենկոն հույս է հայտնել, որ, պայմանավորվածության 12 կետերը կկատարվեն խստագույնս: «Մարդկային կյանքն ամաենակարևորն է և մենք կանենք ամեն ինչ դադարեցնելու արյունահեղությունը և տառապանքները»,- ասել է նախագահը:
Կրեմլը ողջունել է այս որոշումը և արդյունավետ է համարել այս հանդիպման արդյունքները,-այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: