Ուրբաթ օրը Մինսկում զինադադարի մասին համաձայնությունը եղավ Ուկրաինայի իշխանությունների կողմից: Զինադադարն ուժի մեջ մտավ տեղական ժամանակով ժամը 18:00-ին:

Ըստ նախնական սեպտեմբերի 4-ի տվյալների հակամարտությունը  խլել է մոտ 2600 մարդու կյանք՝այդ թվում 837 ուկրաինացի իրավապահների:

Կողմերը խոստացել են դուրս բերել ծանր զենքերը տարածքներից: Իսկ արդեն շաբաթ օրվանից տեղի կունենա գերիների փոխանակումը: ԵԱՀԿ-ն պարտավորված է հետևել հրադադարի ընթացքին,- այս մասին գրում է BBC-ն:

Հրադադարի հրամանը տալով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պարաշենկոն հույս է հայտնել, որ, պայմանավորվածության 12 կետերը կկատարվեն խստագույնս: «Մարդկային կյանքն ամաենակարևորն է և մենք կանենք ամեն ինչ դադարեցնելու արյունահեղությունը և տառապանքները»,- ասել է նախագահը:

Կրեմլը ողջունել է այս որոշումը և արդյունավետ է համարել այս հանդիպման արդյունքները,-այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: