13.30****************************************

Ցուցարարները հայտարարեցին, որ բողոքը կշարունակվի երկուշաբթի օրը ժամը 10:00-ին, սակայն արդեն ՀՀ ԱԺ շենքի դիմաց, քանի որ «վարչապետը հրաժարվում է լուծում տալ տվյալ խնդրին՝ պատճառաբանելով, որ օրենքը ընդունվել ԱԺ կողմից»:

13.20 ***************************************

Կառավարության շենքի մոտ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքարկող հարյուրավոր մարդկանց մոտ այժմ գտնվում է ՀՀ կառավարության ներկայացուցիչը, որը փորձում է պարզաբանել ցուցարարների համար օրենքում ներառված որոշակի վիճելի դրույթներ: 

Կառավարության ներկայացուցիչը հայտնեց հավաքվածներին, որ իրենք կարող են ժողովրդի բոլոր պահանջներն ու դժգոհությունները կապված տվյալ օրենքի դրույթների հետ գրավոր կերպով ներկայացնել կառավարությանը, որն էլ կդիտարկի դրանք և կտա համապատասխան լուծումներ: Սակայն ցուցարարները պահանջում են օրենքի ամբողջական կասեցում: 

Կառավարության ներկայացուցիչը հեռացավ, խոստանալով փոխանցել բոլոր բողոքները վարչապետին և հնարավաոր լուծումներ տալ դրանց: Նա այդպես էլ չհամաձայնվեց խոսել բարձրախոսով և ներկայացնել կառավարության տեսակետը, ինչը առաջացրեց հավաքվածների դժգոհությունը: Հնչեցին նաև վիրավորանքներ: 

Նշենք նաև, որ ցուցարարների մոտ է գտնվում նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: 

Տեսանյութը՝ 1in.am-ի: