«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ակցիան շարունակվում է:
«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» խորագիրը կրող «Շիրակ կենտրոնի» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակներում, շարունակվում է վառելափայտի բաժանումը Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շենք-շինություններում բնակվող անօթևան և սուղ կարիքի մեջ գտնվող ընտանիքներին:
Վառելափայտի բաժանման մասին տեսանյութերի և ֆոտոռեպորտաժների պատրաստմամբ և հրապարակմամբ կազմակերպությունն առաջին հերթին հետապնդում է աղքատության մեջ գտնվող ընտանիքների ապրելակերպը ներկայացնելու խնդիր:


