Իջևան քաղաքի ասֆալտի գործարանի մոտ վրաերթ է տեղի ունեցել: Դեպքի մասին  ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել այսօր,  ժամը 00.25-ին:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և վրաերթի ենթարկել 1949 թ. ծնված Հենրիկ Աղասարյանին, որը տեղում մահացել է: