Կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անցկացնող Բուզանդի, Հանրապետության, Եկմալյան 4-16 տարածքի նախկին բնակիչներին, որոնց տները 2006 թվականին պետական կարիքները հոգալու համար, կառավարության որոշումներով ներառվել են գերակա շահի տակ:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող բնակիչները իրենց պահանջը անտեսելու պատճառով, փորձել են փակել Տիգրան Մեծ փողոցը: Կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանի՝ ակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, նրանք բացել են փողոցը:
Նշենք, որ բնակիչների խնդրանքով հանդիպումը իրականացվում է փակ ֆորմատով, առանց լրագրողների: