Այսօրվանից սիբիրյան ցիկլոնները հեռանում են, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Չնայած բոլոր թերհավատ մոտեցումներին Հայպետհիդրոմետը արձանագրում է, որ Հայաստանի որոշ մարզերում ջերմաստիճանը 20 աստիճանով նվազել է:
Ջերմաստիճանը նվազել է նաև Երևանում ու հարակից մարզերում՝ մինչև 10 աստիճան: Նախարարը մասնավորապես ասել էր. «Ի՞նչ է՝ Ձեզ համար ցուրտ չէ՞ր, ես ասել էի, որ երեկ կլինի պիկը: Ինչպես և կանխատեսել էինք, հոկտեմբերի 26-27-ը մինչև 20 աստիճան ջերմաստիճանն իջավ այն մարզերում, որոնք որ ասել էինք՝ Տավուշ, Լոռի, Սյունիք։ Երևանում ու մյուս մարզերումը մինչև 10 աստիճան իջել է»:
Նախարար Երիցյանի հավաստիացմամբ ջերմաստիճանը այսօրվանից կսկսի բարձրանալ:


