Նոյեմբերի 9-ին Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև  ցույց է անցկացվելու՝ ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի և բոլոր նրանց, ում ընդդիմությունը քաղբանտարկյալ է կոչում: «Nouvelles d'Arménie» ամսագրի փոխանցմամբ, բողոքի ցույցն անցկացվելու է «Հայկական վերածնունդ» փարիզյան կազմակերպության, Հայաստանում ժողովրդավարության աջակցության կոմիտեի և Վարդան Պետրոսյանի աջակցության կոմիտեի նախաձեռնությամբ: «

Հայկական վերածնունդ» կազմակերպության հայտարարության մեջ ասված է, որ պաշտպանությունը շարունակում է Վարդան Պետրոսյանի անմեղության անհերքելի ապացույցներ ներկայացնել և սփյուռքը պետք է սատարի նրան, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին:

Հիշեցնենք, որ դերասանի մասնակցությամբ ավտովթարը տեղի ունեցավ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին, որի հետևանքով  հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվեց, այդ թվում՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները վախճանվեցին:

Նշենք, որ դեռևս գործով դատաքննությունը շարունակվում է: