Հայաստանի Հանրապետության Արագածտոնի մարզի բուժհաստատություններում հաշվետու տարվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 45 մարդ: Ընդ որում մահացության դեպքերից 27-ը գրանցվել է «Աշտարակի ԲԿ ՓԲԸ»-ում՝

  • Թերապևտիկ բաժանմունք-8 մարդ,
  • Վիրաբուժակական բաժանմունք-2 մարդ,
  • Վերակենդանացման բաժանմունք-17 մարդ,

Մեկ այլ բուժհաստատությունում՝ «Ապարանի ԲԿ ՓԲԸ» գրանցվել է մահացության 8 դեպք և բոլորը վերակենդանացման բաժանմունքում: 

«Թալինի ԲԿ ՓԲԸ»-ում գրանցվել է մահվան ընդհամենը 10 դեպք, որոնցից՝ 2-ը թերապևտիկ բաժանմունքում, 7-ը վիրաբուժական և 1-ը մանկաբուժական:

Որքան էլ զարմանալի է Վայոց Ձորի մարզի բուժհաստատություններում մահացել է ընհամենը 8 մարդ, որոնցից միայն մեկը «Վայքի ԲՄ ՓԲԸ»-ի վիրաբուժական բաժանմունքում: Իսկ «Եղեգնաձորի ԲԿ» ՊՓԲԸ-ում գրանցվել է մահվան 7 դեպք՝ թերապևտիկ բաժանմունքում 6, իսկ Հղիների և ծննդ. բաժանմունքում 1 դեպք:

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին մենք ներկայացրել էինք Շիրակի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերի բուժհաստատություններում նորածինների մահացության 2 տարվա վիճակագրությունը: