««Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կստանան իրենց ամբողջ աշխատավարձը մինչև տարվա վերջ»,- YerevanNews.am-ի լրագրողին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
«Կառավարությունը ցանկացել է աջակցել և մարել գործարանի պարտքերը, և վերջնականապես լուծել աշխատակիցների աշխատավարձերի հարցերը: Մարդկանց տրվելու է իրենց 12-15 ամիսների աշխատավարձերը այս տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին», հայտնեց մամուլի քարտուղարը:
«Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը պետք է մարվի Երևան ՋԷԿ-ի և Որոտանի ՀԷԿ-ի պետական էներգետիկ ընկերությունների եկամտի հաշվին:
Հիշեցնենք, որ նաիրիտցիների աշխատավարձերը որոշել են տալ, երբ գործին միջամտել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:


