Այսօր՝ նոյեմբերի 5-ին, 81 տարեկան հասակում մահացել է Վլադիմիր Մովսիսյանը: Նա ամբողջ կյանքի ընթացքում զբաղեցրել է բարձր պաշտոններ, այդ թվում նաև ԽՍՀՄ տարիներին:
Վլադիմիր Մովսիսյանը 1958թ-ին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, իսկ 1969թ-ին՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը: 1959-1967թթ. աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։
Մինչ1999թթ.-ը եղել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար, այնուհետև 1999-2004թթ.-ին ՀՀ վարչապետի խորհրդական: 2004 թվականից զբաղեցրել է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, 2009 թվականից եղել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ:
2012 թվականից հանդիսացել է ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը:
Նշենք նաև, որ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։