Նոյեմբերի 10-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 108 կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 08-11L պ/հ և «ԿամԱԶ» մակնիշի 533 SU 61 պ/հ (վարորդ Մ. Վ., ծնվ. 1944 թ.) ավտոմեքենաները, ինչից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.44-ին, մարվել` 19.51-ին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել 7 քաղաքացի (ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ) և 3 քաղաքացու դի:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ևս քաղաքացու 4 դի: