ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շատ գովելի համարեց։

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ով է կազմակերպելու այս ամբողջ աշխատանքը՝ պետական համակա՞րգը, թե՞ սոցիալական ծառայություն մատուցող սուբյեկտները:

«Մի կարևոր հարց ևս. օրինակ՝ բնափայտի օժանդակությունն այստեղ նախատեսված չէ, բայց գաղտնիք չէ, որ այդ գյուղական բնակավայրերում փայտն են օգտագործում, դա են վառում, ինչո՞ւ չկա դա»,-հարցրեց նա:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ սոցիալական աջակցությունը կազմակերպելու են համայնքի ղեկավարները մարզպետների հետ միասին:

Խոսելով փայտանյութի մասին՝ փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ որոշակի փոխհատուցում կտրվի նրանց, ովքեր գազ չունեն, այդ թվում և կտրվի փայտ: Օրենքում այդ մասին չեն գրել, քանի որ վստահ չեն, որ բոլոր սահմանամերձ համայնքներին կարող են ապահովել փայտով: