Լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Վահե Հակոբյանը, ով նախկինում եղել է Սյունիքի մարզպետը, պաշտոնաթող է լինում:

Լուրերի իսկությունը պարզելու համար YerevanNews.am-ի թղթակիցը խոսեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանի հետ, ով ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկատվությունը:

«Ես ոչինչ ասել չեմ կարող, քանի որ հենց այս պահին պարոն Հակոբյանը եկել է աշխատանքի: Եթե ճշտումներ կատարենք և լինի այդպիսի բան, մենք անպայման մամուլի  հաղորդագրություն կուղարնենք: Սակայն այս պահին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ»,- նշեց նա: