Ձեզ ենք առաջարկում օգտակար խորհուրդներ, որոնք մշակել են դիետոլոգները: Օգտակար քաղցրավենիքների լավագույն հնգյակից այսօր կխոսենք մեղրի մասին:

Այն, որ մեղրը շատ օգտակար է, անվիճելի է: Կալորիական արժեքով մեղրը գրեթե հավասար է շաքարին/ 1 թեյի գդալ մեղրը պարունակում է 35 կիլո-կալորիամ, 1 թեյի գդալ շաքարավազը 30/, սակայն, ի տարբերություն շաքարի, մեղրը պարունակում է մոտ 70 օգտակար նյութեր, այդ թվում`B2, PP, C, K, E, H,B6 վիտամիններ, երկաթ, յոդ և այլն:

Մեղրի մեջ առկա ֆերմենտները նպաստում են մարսողությանը: Քաղցրի մասին երազող, բայց գիրանալուց վախեցող աղջիկներին խորհուրդ է տրվում օրական ուտել մինչև 2 ճաշի գդալ մեղր: Դիետոլոգները խորհուրդ են տալիս քաղցրավենիքի ձեր պահանջը հագեցնել օրվա 1-ին կեսում: