Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում տեղի կունենա փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարաղությունը: Նիստ գումարելու մասին որոշումը ներկայացրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այն քվեարկության է դրվել մարտի 20-ի նիստի ընթացքում:
Որոշումն ընդունվել է 66 կողմ, 6 դեմ եւ 25 ձեռնպահ ձայներով:
ԱԺ-ն ապրիլի 9-ին հատուկ նիստ կգումարի
