Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում  տեղի կունենա փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարաղությունը: Նիստ գումարելու  մասին որոշումը ներկայացրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այն քվեարկության է  դրվել մարտի 20-ի նիստի ընթացքում:
Որոշումն ընդունվել է 66 կողմ, 6 դեմ եւ 25 ձեռնպահ ձայներով: