«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արդեն մի քանի ժամ է՝ նախագահական նստավայրի մոտ «աշխատավարձ», «աղքատավարձ», «նախագահ» վանկարկելով սպասում են, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունի իրենց:
Ավելի վաղ աշխատակիցներին նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ Վիգեն Սարգսյանը խորհրդակցության է, ավարտելուն պես կհանդիպի նրանցից 6-ի հետ:
Թեև նաիրիտցիիները սպասում են հանդիպմանը, բայց նրանցից շատերը դրական սպասելիք չունեն այդ հանդիպումից:
Նաիրիտցիներն այս պահին դեռ նախագահական նստավայրի մոտ են:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք օրեր շարունակ հավաքվել են Կառավարության մոտ և նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վերջին անգամ աշխատավարձ ստացել են դեկտեմբերի 16-ին, հունվարին կստանան դեկտեմբերի աշխատավարձը, սակայն գործարանի 2215 աշխատակիցներին արդեն աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկվել: Հունվարի 6-ից հետո պայմանագրեր կկքնվեն 500 աշխատակցի հետ:


