Հունվարի 4-ին, ժամը 22.50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 3 և 4 տարեկան տղաներ:

Երեխաների մայրը մեկնած օպերատիվ խմբին բացատրություն է տվել, որ ժամը 21.50-ի սահմաններում լոգարանից դուրս գալով նկատել է ամուսնուն և երեխաներին բազմոցին անգիտակից պառկած:

Ամուսինը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: