Անցած 2014 թ. աշխարհի բնակիչների համար դարձավ ամենադժվար տարիներից մեկը: Էքստրասենսները նախորդ տարվա համար գուշակել էին, որ կլինի ուժեղ համաճարակ, տնտեսական ճգնաժամի նոր ալիք, բնածին աղետներ: Բոլոր կանխատեսումները գործնականում իրականացան. էբոլա համաճարակ, ուկրաինական ճգնաժամ, պտտահողմեր, փոթորիկներ, այս մասին գրում է Reuters-ը:

Վիկտոր Բոգնադովը կարծում է, որ Երկիրը գարնան մոտ կպատեն սարսափելի աղետները: Ռուսաստանը կցնցվի երկրաշարժերից: Բայց եղանակային պայմաններում Ռուսաստանում ամեն ինչ լավ կլինի, իսկ ամառը կլինի բերքատվությամբ շատ առատ:

Ամերիկացի պայծառատես Ջորջի Սենկրիկը ասում է, որ 2015-ին Երկիրը կպատի անհասկանալի մի բան: Ինչպես նա ասել է ՝ ոչ փոթորիկ է 5-րդ կարգի, ոչ էլ երկաշարժ:

Երկրաբնակներին պայծառատեսը ասել է, որ սպասվում է ինչ-որ բան՝ ցունամիին մոտ. «Ջրերը կհեղեղեն Կարիբյան ծովի ցածր կղզիները, ու 2015-ի վերջում ջրերը կհասնեն նույնիսկ եվրոպակայան առափնյա տարածք»: Եվրոպան կցնցվի ցրտերից Անգլիացիներն արդեն կանխատեսել են, որ 2015-ի ձմեռը կլինի ձնառատ և ցուրտ: Հատկապես երկրորդ կեսին: Աստղագուշակ Պավել Գլոբան ասել է. «Այծի տարին մեզ մոտ շատ քմահաճ է համարվում: Քմահաճ այծը այսօր կասի մի, վաղը ուրիշ բան»: