Քաղաքաշինության նախարարությունում  2012 թվականի տնտեսումները, որոնք մուտքագրվել են պետբյուջե, նոր խմորումների տեղիք են տալիս: Այս ոլորտում նախարարի փոփոխությունից հետո այդ տնտեսումները կազմում են հինգ  միլիարդ դրամ, որոնք,  ըստ մեր տեղեկությունների, հենց ատկատների վերանայման  արդյունքում են հավաքագրվել:  Սա հիմք  է տալիս ենթադրելու, որ նախորդ տարիներին հենց այս մակարդակի գումարներ են մսխվել ատկատների  տեսքով: «Հրապարակի» նախարարության աղբյուրների, քննարկումներ են ընթանում այս առիթով վերանայելու քաղաքաշինության ոլորտում  անցած  տարվա խայտառակ բացահայատումներով հարուցված քրգործերը: Այսինքն չեն բացառվում, որ  առանցքային պատասխանատուներ կալանքի սանկցիաների առջեւ կկանգնեն: