Քաղաքաշինության նախարարությունում 2012 թվականի տնտեսումները, որոնք մուտքագրվել են պետբյուջե, նոր խմորումների տեղիք են տալիս: Այս ոլորտում նախարարի փոփոխությունից հետո այդ տնտեսումները կազմում են հինգ միլիարդ դրամ, որոնք, ըստ մեր տեղեկությունների, հենց ատկատների վերանայման արդյունքում են հավաքագրվել: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նախորդ տարիներին հենց այս մակարդակի գումարներ են մսխվել ատկատների տեսքով: «Հրապարակի» նախարարության աղբյուրների, քննարկումներ են ընթանում այս առիթով վերանայելու քաղաքաշինության ոլորտում անցած տարվա խայտառակ բացահայատումներով հարուցված քրգործերը: Այսինքն չեն բացառվում, որ առանցքային պատասխանատուներ կալանքի սանկցիաների առջեւ կկանգնեն:
Կալանքի սանկցիաներ ԲՀԿ-ում


