Ֆրանսահայ հայտնի երգիծաբան Մաթյո Մադենյանը, որը "Շառլի Էբդո" շաբաթաթերթում հումորիստական հոդվածներով է հանդես գալիս եւ ամեն չորեքշաբթի մասնակցում խմբագրակազմի ստեղծագործական ժողովին, ահաբեկչության օրը ժողովին չի ներկայացել:
Ֆրանսահայ երգիծաբանը երեկ առավոտյան հաղորդագրություն է ուղարկել թերթի այն խմբագրին, որը զոհերից մեկն է՝ նշելով, որ չի կարող մասնակցել թռուցքաժողովին: Այդկերպ Մադենյանն ահաբեկչության պահին խմբագրատանը չի եղել:


