Հարգելի աղանդավորներ, աթեիստներ, հեթանոսներ ու այլ ոչ քրիստոնյաներ, արդեն զզվացնում եք.

Ես քրիստոնյա եմ, գուցե ոչ այնքան լավը ու ոչ այնքան ակտիվ եմ հետևում եկեղեցական օրակարգին, քիչ եմ այցելում եկեղեցի, հաճախ քննադատական դիրքորոշում եմ արտահայտում, իսկ ավելի հաճախ էլ ունենում՝ ՀԱԵ-ի վերնախավի այսօրվա կացության մասին, բայց ես քրիստոնյա եմ ու իմ մեջ ունեմ այդ հավատը։ Ավելին ասեմ, ես կնքված եմ ՀԱԵ-ում ու չեմ էլ պատրաստվում խաչափոխ լինել։ Մեծ հաշվով, ես այս առումով այնպիսին եմ, ինչպիսին այս ազգի ճնշող մեծամասնությունն է՝ դավանանքի հարցում, բայց չգիտես ինչու, հատկեպես վիրտուալ տիրույթում, գնալով ինձ ավելի հաճախ եմ զգում որպես հալածվող փոքրամասնություն։

Ով չի ալարում, մի հատ քլունգը ձեռն առած ճառեր ա գրում իմ Եկեղեցու մասին։ Ընդ որում, ոչ միայն այսօրվա իրականության, այլ պատմությունից եկող հայտնի ու անհայտ, արժանահավատ ու ֆեյք տարբեր իրադարձությունների վրա։ Աղանդավորներ, աթեիստներ, հեթանոսներ, պարզապես անհավատներ, ագնոստիկներ, սատանիստներ... Էհ ծնգլահան արեցիք, այ ձեր յուրդը չբլի։ Հայկական ֆեյսբուքում երևի այդքան քաղաքական ու հասարակական խմբեր չկան ակտիվ, որքան հակաքրիստոնեական ու հակաառաքելական խմբեր ու խմբակներ։

Արդարության համար պետք ա ասեմ, որ աթեիստները դեռ լավ են, համենայն դեպս իմ իմացածների մեծ մասը չի փորձում իրենց տեսլականն ու գաղափարները փաթաթել հավատացող մարդկանց վզին, ոչ էլ ուզում ա որ իրենց հանդեպ արվի դա։ Սա միանգամայն ընդունելի դիրքորոշում է ինձ համար։
Աղանդավորների հերն եմ անիծել առհասարակ, բայց սրանք էլ այդքան չեն ներվայնացնում վիրտուալ տիրույթում գոնե այնքանով, որ չեն հարձակվում բացահայտ կերպով ու իրենց պիղծ գործերը տկից են փորձում անել։
Բայց ամենաանտանելիները էն մեր սուտի հեթանոոս-մեթանոս-նժդեհախոս-արիա-նացիկական թայֆեն ու դրանց հարող տուպը ինքնանպատակ ՀԱԵ-ին ատող անհավատների մասսան ա։ Էս կատեգորիան իրա սուրբ պարտքն ա համարում ֆեյսբուքյան հրապարակային գործունեւոթյունը նվիրել Եկեղեցին քլնգելուն ու քրիստոնեյաներին բոլոր հնարավոր ու անհնար կերպերով վիրավորելու համար (էն օրը մի հատ տենց խելոք փորձում էր ինձ համոզեր, որ խաչերը իրականում ֆալոսի սիմվոլ են ու գալիս են հին հայկական ֆալոսապաշտությունից՝ իրենց արմատներով)։
Ու էնքան չարացած ու մարգինաիզացված են սույն պարոնայք, որ չեն նկատում, թե ինչքան ախմախ ծայրահեղությունների ու ճչուն իռացիոնալիզմի մեջ են իրենք։ Իրենք պաշտում են Նժդեհին, բայց մոռանում են, որ Նժդեհը քրիստոնյա էր, ընդ որում՝ ՀԱԵ հետևորդ, իսկ էդ տարոնականություն-ցեղակրոնություն, էդ սաղ նժդեհից հետո են ինչ որ կրոնաական կոնտեքստի փորձել բերել ու նեոնացիստական ինչ որ բան են ստացել դրանից։
Իրանք ծաղրում են մեզ ասենք Քրիստոսի հարությանը հավատալու համար, բայց մոռանում են, որ եթե իրենք հեթանոս են, այն էլ՝ հայ հեթանոս, ուրեմն հավատում են, որ ամպրոպի ժամանակ իրականում Վահագն աստվածն է վիշապներ խեղդում։
Իրենք ծաղրում են մեր եկեղեցու սպասավորների հանդերձանքն ու ծեսերը, բայց մոռանում են, թե ինչ անհեթհեթ են իրենց «քրմերը», Հմայակ Հակոբյանի դռեսս կոդով Գառնու հեթանոսական տաճարում, որն ի դեպ բուտաֆորիկ դեկորացիա ա եղել զուտ՝ Արշակունիների սաունայում (հիմա էդ էլ իրանց ֆետիշն էր)։
Իրենք ծաղրում են մեզ՝ ասելով որ ընդունելով քրիստոնեություն, մենք հեռացել ենք մեր հայկականությունից, մոռանալով, թե ինչ աստիճանի էր հասած օտարամոլությունը՝ հենց հեթանոսության օրոք։

Իրենց տրամաբանությամբ, հեթանոսությունը ավելի ճիշտ է ու ավելի հայկական, քանի որ ավելի հին է, քան քրիստոնեությունը, բայց չգիտես ինչու, նույն այդ տրամաբանությամբ նրանք չեն վերադառնում ասենք տոտեմիզմին, որը ավելի հին է քան հեթանոսությունը ու անկասկած եղել է հայկական լեռնաաշխարհում՝ դեռ քարե դարից ի վեր...
Ու ամենակարևորը, որ մոռանում են իրենք՝ իրենց նեոնացիստական զամաշկեքով հանդերձ. եթե քրիստոնեական մեծամասնությունը ապրեր այն սկզբունքներով, որոնք իրենք ունեն, իսկ պետությունը լիներ այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում տեսնել, ապա առաջինը վարի հենց իրենք էին գնալու, որովհետև թե նեո, թե դասական նացիստական հասարակարգերում, առաջինը վարի են գնում փոքրամասնությունները, որպիսիք իրենք են ու հա էլ կմնան։
Հանգիստ թողեք էլի մեզ, գնացեք ինչի ուզում եք հավատացեք, ինչի էլ ուզեք՝ մի հավատացեք, բայց մի փորձեք ձեր տեսություններով ինքնահաստատվել՝ քար նետելով մեր բոստանը։

Քրիստոնեությունը ամենաբարի ու հանդուրժող ուսմունքն է, բայց դա չի նշնակակում, որ քրիստոնյան ու այն էլ հայ քրիստոնյան միշտ ու ամեն պարագայում է ամենաբարի ու ամենահանդուրժող, ներողամիտ մարդը։ Մենք կարող ա մեր այտերը հերթով դեմ տանք ձեր ապտակին, բայց հետո էլ կարող ա կատաղենք ու գլուխ ջարդենք՝ երկրորդ աապտակից հետո։

Կոստանտին Տեր-Նակալյան՝ ֆեյսբուք