The New York Times թերթի լրագրողներից մեկը երեկ հայտարարել է, թե Charlie Hebdo -ի խմբագրության վրա հարձակումը տեղի է ունեցել այն պատճառով որ ֆրանսիական երգիծական պարբերականի ղեկավարությունը չէր պահպանում հանդուրժողականության, հարգանքի և արժանապատվության նորմերը...

Ավելի հստակ է դառնում, որ Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունների բանալին պետք է գտնել նույն տեղում, որտեղ գտնվում է անցած տարվա դեկտեմբերին Պակիստանում ահաբեկրչության բանալին: Վերջինս սկսել էր վարել Միացյալ Նահանգներից բավական ինքնուրույն քաղաքականություն, զարգանում էր համագործակցությունը ոչ միայն Իրանի և Չինաստանի հետ: Պեկինը` Մոսկվայի հետ միասին նախատեսում էր էներգակիրների մեծ համակարգ կառուցել` Հնդկական օվկիանոսից Միջին Ասիա: Այս ծրագիրը, թեռևս, անորոշ ժամանակով կասեցվեց, երբ Աֆղանստանից ներթափանցած թալիբները ահաբեկչություն իրականացրեցին պակիստանյան դպրոցներից մեկում:

Վերջերս Ֆրանսիայում մեծանում էր դժգոհությունը հակառուսական սանկցիաներից, և Ֆրանսուա Օլանդն արդեն պատրաստ էր գնալ զիջումների և առճակատվել Գերմանիայի վարչապետ Մերքելի հետ: Ֆրանսիան փորձում էր փրկել դեմքը` Ռուսաստանին “Մինստրալների” վաճառքը կասեցնելու և դարավոր բարեկամությունը կասկածի տակ դնելու համար և շուտով Եվրամիության ղեկավար մարմիններում պետք է բարձրացներ սանկցիաների վերացման մասին հարցը: Եվ այն, ինչ տեղի ունեցավ` պատիժ էր Ատլանտյան օվկիանոսի այն ափից:

Նման դեպքերից հետո ամերիկյան լրատվամիջոցների նման գնահատականներն ավելի սարկազմ ու վիրավորանք են պարունակում, քան թե նույն ֆրանսիակայն դժբատ ամսագրի շարժանկարները: Ինչ հանդուրժողականության և հարգանքի մասին կարող է խոսել այն երկրի մի պարբերական, որտեղ ոստիկանը կարող է խեղդել կասկածյալին, կամ սխալվելով դռնով կոտորել` ամբողջ ընտանիք ու մնալ անպատիժ: 2014 թվականին ամերիկյան մի քանի քաղաքներում տեղի ունեցած դեպքերն ու դրանց հասարակական արձագանքը դրա վառ ապացույցն են: Պարզապես` Օբամայի վարչակազմը փորձում է ճոճել Եվրոպական անվտանգության նավակը` այն էլ միջկրոնական բախումների տեսքով հենց իր անվտանգությունն ապահովելու նպատակով:

Բագրատ Մովսիսյան  Facebook