ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, գիշերվա տեւական բքից հետո Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են:
Սեւանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիանի տարածաշրջանի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Սիսիան – Գորիս – Շուռնուխ – Կապան ավտոճանապարհին, Թալինի տարածաշրջանի Մաստարա – Լանջիկ հատվածում տեղ – տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:


