Ռուսաստանի կառավարությունը կարող է չեղյալ համարել զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, որն ակնկալում էր ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է gazeta-ն՝ ՊՆ բարձրաստիճան աղբյուրի հղումով:

Այդ կերպ ՌԴ պաշտպանության նախարարության սպաների աշխատավարձերի բարձրացումը, որը նախատեսված էր 2015թ.-ի ապրիլ և սեպտեմբեր ամիսներին, կարող է չեղյալ հայտարարվել:

«Որոշումը պայմանավորված է լինելու մի քանի գործոններով և առաջին հերթին՝ Ֆիննախի դիրքորոշումից: Մենք, անխոս, հույս ունենք, որ գործը դրան չի հասնի»,- ասել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Այդ հարցը քննարկել է Ֆինանսների նախարարության կոլեգիան՝ 2014թ.-ի դեկտեմբերի վերջին, սակայն վերջնական որոշում չի կայացվել: