Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում նետված նռնակի հետեւանքով տուժածները՝ դայակը և 3-ամյա երեխան, գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում:

YerevanNews.am-ը կապ հաստատեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ, ով ասաց, որ երեխայի վիճակը ծանր է:  Նրան անհրաժեշտ առաջին օգնություն են ցուցաբերել և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից տեղափոխել են Ծերեթելիի մանկական հիվանդանոց: Այնտեղ ավելի անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի: