Մոսկվայի քաղաքային դատարանը «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի վաճառքի ընթացքում փողերի լվացման և յուրացման գործով անցնող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ է թողել մինչև ապրիլի 15-ը, հաղորդում է ria-ն:

Այդկերպ՝ դատավորը մերժել է նրա փաստաբանի բողոքը, ով խնդրում էր ազատել նրան՝ նշելով վատ առողջական վիճակը: Գործարարը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով և կանոնավոր բուժման կարիք ունի:

Քննության տվյալներով՝ Հայրապետյանը երկքաղաքացիություն և արտասահմանում անշարժ գույք ունի, մասնավորապես՝ վերջին ժամանակներս նա ապրել է Մոնակոյում: Այդ փաստով էլ քննությունը հիմնավորել էր նրան կալանավայրում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին տեղափոխել են տնային կալանքի:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 9-ից փետրվարի 11 է տեղափոխել գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննումը: