ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) դեղեր ու հակաբիոտիկներ։ Մասնավորապես` 1. «Զետոննա (ցիկլեսոնիդ)» ցողացիր, որը կիրառվում է սեզոնային ալերգիաների ժամանակ 2. «Ռոլեյդս» անանուխի համով` անտացիդ միջոց է, օգտագործվում է ստամոքսի թթվայնության բարձրացման դեպքում 3. «Տամսուլոզին հիդրոքլորիդ» դ/պատիճ 0,4մգ, նշանակվում է պրոստատիտ (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) հիվանդության բուժման համար 4. «Տոպիրամատ» դ/հատ 100մգ, 200մգ, այն կիրառվում է էպիլեպսիա հիվանդության ժամանակ: Ստացված դեղերի ցանկ Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված և բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչության լայն խավերին:
Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով հորդորում ենք խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։
ԴԵՂԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
Ամպիցիլլին դ/պատիճ 250մգN100 Ասպիրին դ/հատ 81մգ N32 Բետասերկ (բետահիստին) դ/հատ 24մգ N20 Զետոննա (ցիկլեսոնիդ) ցողացիր քթի Զիմաքսիդ (գատիֆլոքսացին) ակնակաթիլ 5% 2.5մլ Զիոպտան ակնակաթիլ0015% 0.3մլ N10x3 Էնալապրիլ դ/հատ5մգ N100 Իմոդիում /լոպերամիդ/ 2մգ N30 Լևետիրացետամ դ/հատ 500մգ N500 Լևոթիրոքսին նատրիում դ/հատ 112մկգ N100 Լոզարտան /հիդրոքլորոթիազիդ դ/հատ5 0/12,5մգN100 Լևոֆլոքս (լևոֆլոքսացին) դ/հատ 250մգ N100 Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,2մգ/ժ N30 Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,1մգ/ժ N30 Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,4մգ/ժ N30 Նիտրոգլիցերին ցողացիր ենթալեզվային 400մկգ/1դչ 85գ Միկարդիս/տելմիսարտան/ 80մգ N30 Հիզար(լոզարտ/հիդրոքլորթ)դ/հատ 100/12,5մգ N1000 Պրովենտի լ(ալբուտերոլ)ցողացիր շնչ 90մկգ 6,7գ Ռեկտիքեյր (լիդոկային) քսուք ուղիղաղիք 5% 1գN10 Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 354 Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 425 Ռոլեյդս անտացիդ հեղուկ բալի 550/110մգ/5մլ 425 Վազելին սպիտակ-ՎԻՏԱՄԻՆ Ա+Դ քսուք 76% 4գ Վերապամիլ դ/հատ 240մգ N90 Ֆենոֆիբրատ դ/պատիճ 130մգ N90 Տամսուլոզին հիդրոքլորիդ դ/պատիճ 0,4մգ N100 Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 125մգ N100 Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 500 մգ N500 Ինվեգա (պալիպերիդոն) դ/հատ5մգ N30 Տոպիրամատ դ/հատ 100մգ N500 Տոպիրամատ դ/հատ 200մգ N60


