«Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ով փետրվարի 7-ին ծեծի էր ենթարկվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իր հետ կատարվածը կապված է բացառապես իր հասարակական գործունեության հետ, քանի որ ինքն անձնական որևէ խնդիր չունի:
«Բայց իմ կյանքում որևէ բան չի փոխվել, և ՓՄՁ ոլորտի մարդիկ թող իմանան, որ շարունակելու եմ պայքարել»,-ասաց նա:
Հարցին, թե վստահո՞ւմ է ՀՀ իրավապահ մարմիններին, Արտակ Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ ուզում կասկածի տակ դնել իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը, որովհետև կարծում եմ, որ համակարգը կորած չէ, բայց կերևա որոշակի ժամանակ անց, երբ կունենանք ինչ-որ արդյունք: Շատ ցավոտ կլինի, եթե պարզվի, որ իրավապահ մարմինները քաղաքական ուղղվածություն են տանում»:


