Արդեն հայտնի է Երևանի ավագանու ցուցակներն ամբողջությամբ: YerevanNews.am-ն ինչպես արդեն տեղեկացրել էր հանգամանալից կներկայացնի այդ ցուցակների  առանձնահատկությունները։ Մենք արդեն անդրադարձել ենք ԲՀԿ­-ի ցուցակին և  ՀՀԿ ցուցակի մի փոքր մասին:

ՀՀԿ  համամասնական ցուցակում 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայցված էր նաև հայտնի լրագրող, այժմ արդեն ՀՀԿ-­ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Երևանի ավագանու ցուցակը, իհարկե,  զիջում է խորհրդարանականին, սակայն այստեղ էլ հատկանշական տարր կա։

Լրագրողները, ովքեր ներկայացված են այս ցուցակում ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք Մեդիա»-­ից են: Նրանց շարքերն է համալրում նաև «Ժուռնալիստների միության նախագահ»   Աստղիկ Գևորգյանը, ով ցուցակի 6-րդ պատվավոր տեղում է: Նա գործող ավագանի է և վերընտրությունը կարելի է ասել մեկից մեկ է:

Ի տարբերություն իրենց գործընկերոջ,  մյուս լրագրողները  այնքան էլ  շահեկան դիրքերում չեն գտնվում: ՍԻՄ ներկայացուցիչներց «Իրավունք Մեդիա» ՍՊԸ տնօրեն Գեղամ Գրիգորյանը զբաղեցնում է 72-րդ տեղը, իսկ նրա լրագրողները՝ Լիլիթ Եղիազարյանը և Սոսե Չանդոյանը  զբաղեցնում են համապատասխանաբար 86-րդ և 126-­րդ տեղերը:

Հարկ է նշել, որ բացի «Ժուռնալիստների միության» նախագահից մյուսների ավագանի դառնալու հնարավորությունը հավասար է գրեթե  0-ի: Կարելի է ենթադրել, որ ՍԻՄ-­ական մեր գործընկերները ՀՀԿ ցուցակում են հայտնվել միայն ու միայն ՀՀԿ PR­ի համար: Այնուամենայնիվ, նրանց մաղթում ենք հաջողություն: