Արդեն հայտնի է Երևանի ավագանու ցուցակներն ամբողջությամբ: YerevanNews.am-ն ինչպես արդեն տեղեկացրել էր հանգամանալից կներկայացնի այդ ցուցակների առանձնահատկությունները։ Մենք արդեն անդրադարձել ենք ԲՀԿ-ի ցուցակին և ՀՀԿ ցուցակի մի փոքր մասին:
ՀՀԿ համամասնական ցուցակում 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայցված էր նաև հայտնի լրագրող, այժմ արդեն ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Երևանի ավագանու ցուցակը, իհարկե, զիջում է խորհրդարանականին, սակայն այստեղ էլ հատկանշական տարր կա։
Լրագրողները, ովքեր ներկայացված են այս ցուցակում ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք Մեդիա»-ից են: Նրանց շարքերն է համալրում նաև «Ժուռնալիստների միության նախագահ» Աստղիկ Գևորգյանը, ով ցուցակի 6-րդ պատվավոր տեղում է: Նա գործող ավագանի է և վերընտրությունը կարելի է ասել մեկից մեկ է:
Ի տարբերություն իրենց գործընկերոջ, մյուս լրագրողները այնքան էլ շահեկան դիրքերում չեն գտնվում: ՍԻՄ ներկայացուցիչներց «Իրավունք Մեդիա» ՍՊԸ տնօրեն Գեղամ Գրիգորյանը զբաղեցնում է 72-րդ տեղը, իսկ նրա լրագրողները՝ Լիլիթ Եղիազարյանը և Սոսե Չանդոյանը զբաղեցնում են համապատասխանաբար 86-րդ և 126-րդ տեղերը:
Հարկ է նշել, որ բացի «Ժուռնալիստների միության» նախագահից մյուսների ավագանի դառնալու հնարավորությունը հավասար է գրեթե 0-ի: Կարելի է ենթադրել, որ ՍԻՄ-ական մեր գործընկերները ՀՀԿ ցուցակում են հայտնվել միայն ու միայն ՀՀԿ PRի համար: Այնուամենայնիվ, նրանց մաղթում ենք հաջողություն: