Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերենցիայի 30-րդ սեսիայի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից՝ ի նշան լեզվի և մշակույթի բազմազանության։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի 6 հազար լեզու կորստի մատնվելու եզրին է։