Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները պահանջում են, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողներին ասաց տուժողի իրավահաջորդ Լուսինե Ավետիսյանը՝ Ավետիսյանների դուստրը։

«Ի սկզբանե, ասել եմ, որ ուզեցել եմ, որ նրան տան մեզ։ Ուզում եմ և պահանջում եմ, որ իրեն տան մեր իրավապահ մարմիններին»,- ասաց Լուսինե Ավետիսյանը։

Նա բացառեց տարբերակը, որ իր ընտանիքի անդամները կարող են ճանաչել Պերմյակովին։

«Իմ ընտանիքը ոչ մեկի հետ թշնամություն չի ունեցել, նրանք ոչ մեկի ոտքը չեն տրորել։ Տնից ոչ մի զարդ չեն տարել, քրոջս ու մորս զարդերը տեղում են եղել։ Մնացածի մասին ոչինչ չգիտեմ»,- ասաց Լուսինե Ավետիսյանը։