Անհրաժեշտ է մի շարք լուրջ միջոցառումներ իրականացել դեղերի ներմուծման նկատմամբ ոչ միայն ԵՏՄ, այլեւ այլ երկրներից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ԵՏՄ երկրներից դեղերի ներմուծման գործընթացի կարգավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագծի քննարկման ժամանակ: Նախագիծը ներկայացրել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Կա լուրջ դժգոհություն եւ անհանգստություն: Ես հանձնարարել եմ առողջապահության նախարարին եւ համապատասխան կառույցներին, որ այդ հարցով միասնական որոշում կայացվի: Դա պետք է մեզ համար առաջնահերթ խնդիր դառնա, քանի որ անհանգստություն է առաջացնում հասարակության մեջ»,-ասել է վարչապետը:


