Մոսկվայում հայ է սպանվել՝ օրը ցերեկով:
22-ամյա Մաքսիմ Միրզոյանցի վրա հարձակվել է նրա ընկերը, ով տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Սպանված Միրզոյանցը բազմիցս բողոքել է, որ նրան սպառնում է սպանել իր վաղեմի ծանոթը: Վերջինս 2-3 ամիս առաջ խանութի աշխատակիցների աչքի առջև դանակով սպառնացել է 22-ամյա Մաքսիմին, որից անմիջապես հետո հոգեկան հիվանդին հոգեբուժարան են տեղափոխել, և նա այնտեղից վերջերս էր դուրս եկել:
Երկուշաբթի օրը, ժամը 12:00-ի սահմաններում, Մաքսիմի ծանոթը մտել էր խանութ և սկսել սպառնալ նրան: Վերջինս դուրս էր եկել փողոց, որտեղ երիտասարդների միջև ծեծկռտուք էր սկսվել:
Մաքսիմը վնասվել էր պարանոցից, ներս է վազել խանութի հարևանությամբ գտնվող գեղեցկության սրահ, սակայն ներս մտնելուն պես` վայր է ընկել ու մահացել: