Մոսկվայում հայ է սպանվել՝ օրը ցերեկով:

22-ամյա Մաքսիմ Միրզոյանցի վրա հարձակվել է նրա ընկերը, ով տառապում էր հոգեկան հիվանդությամբ:  Սպանված Միրզոյանցը բազմիցս բողոքել է, որ նրան սպառնում է սպանել իր վաղեմի ծանոթը: Վերջինս 2-3 ամիս առաջ խանութի աշխատակիցների աչքի առջև դանակով սպառնացել է 22-ամյա Մաքսիմին, որից անմիջապես հետո հոգեկան հիվանդին հոգեբուժարան են տեղափոխել, և նա այնտեղից վերջերս էր դուրս եկել:

Երկուշաբթի օրը,  ժամը 12:00-ի սահմաններում, Մաքսիմի ծանոթը մտել էր խանութ և սկսել սպառնալ նրան: Վերջինս դուրս էր եկել փողոց, որտեղ երիտասարդների միջև ծեծկռտուք էր սկսվել:

Մաքսիմը վնասվել էր պարանոցից,  ներս է վազել խանութի հարևանությամբ գտնվող գեղեցկության սրահ, սակայն ներս մտնելուն պես`  վայր է ընկել ու մահացել: